«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ «ԹԵԶ ՏՈՒՐԻ» ԲԱԺՆԵՏԵ՞Ր

  «Ազգի» խմբագրությունը երեկ ստացել է հետեւյալ նամակը, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը որոշ կրճատումներով:

«1990-ական թվականների սկզբին ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Բուրտինը եւ Ալեքսանդր Սինեգիբսկին Թուրքիայումՙ Անթալիայի ծովափնյա տարածքում գնել են ափամերձ հողատարածք, այնուհետեւ, ծանոթանալով Թուրքիայի քաղաքացի Լեւենտ Այդինի հետ, որն արդեն իսկ ուներ աշխատանքային փորձ տուրիստական ինդուստրիայի ոլորտում, միասին հիմնել են «Թեզ Տուր» անվանումով ընկերությունը` գրանցելով Թուրքիայում: Թուրքերենից թարգմանաբար «Թեզ Տուր» նշանակում է «արագ տուր»:

2008թ. Իգոր Եվգենիի Անդրեեւը, որն Ա. Սինեգիբսկու փեսան է, իր ընկերոջՙ Կարեն Թոսունյանի հետ, որը Վադիմ Վարդազարյանի ազգականն է, ՀՀ-ում հիմնադրել է «Թեզ Տուր Ար» ՍՊԸ-ն, որի տնօրենն է նշանակվել Նարինե Դավթյանը, իսկ փոխտնօրեն` նրա ամուսին Վադիմ Վարդազարյանը: 2008-2010թթ. ընթացքում Ի. Անդրեեւի հիմնադրած կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ-ում գործող շուրջ 307 տուր. գործակալությունների հետ, իրացրել է «Թեզ Տուր» կազմակերպության տրամադրած ուղեգրերը` շուրջ տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարներ արժողությամբ: Ըստ որոշ տվյալների, «Թեզ Տուր» թուրքական ընկերության թաքնված բաժնետերերից է Իլհամ Ալիեւը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4