«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ՄԻՊ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ Է

Ճիշտ դուրս եկան այն լուրերը, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում եռաթեւ կոալիցիան առաջարկում է երիտասարդ իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, այդ մասին լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը : Իհարկե, լրագրողական հանրույթը Կ. Անդրեասյանին ճանաչում է, քանի որ այս կամ այն կերպ նա առնչվել է լրագրողական կառույցներին, ինչը չի կարելի ասել հանրության մասին: Շատ հնարավոր է, որ նա մասնագիտական արժանիքներ, կրթական բարձր մակարդակ եւ աշխատանքի փորձ ունի, եւ ինչպես Շարմազանովն է ասում` ջանադրաբար ու օբյեկտիվորեն կաշխատի այդ պաշտոնում, սակայն օրենսդրական մի կետի հետ այդ թեկնածությունը չի համադասվում` որ ՄԻՊ թեկնածուն պետք է վայելի հանրության վստահությունը, այն էլ այն պատճառով, որ նա դեռ չի հասցրել հասարակությանը շատ հայտնի անուն դառնալ: Հանրության հետ հարաբերվելու միակ զանգվածային հնարավորությունը նա ունեցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդումը վարելիս: Չնայած մենք էլ վստահ ենք, որ նա լավ մասնագետ է, իսկ էլ ավելի վստահ ենք, որ մեր կարծիքը բնավ կապ չունի` եթե վերեւներում են որոշել նրա թեկնածությունը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4