Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունը ներկայացնում է նոր` «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմը` ներբեռնման մինչեւ 14,4 Մբիթ/վրկ եւ վերբեռնման մինչեւ 5,76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ (փաստացի արագությունը պայմանավորված է նաեւ կոնկրետ տարածքում ցանցի թողունակությամբ): Սարքի արժեքն է 30000 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը տրամադրվում է անվճար:
Ա. Մ.