«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ԿԻԹԱՌԻՍՏ ԲԱԲԱՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՋԱԶԱՅԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

«Պատշաճը հատուցելով «Բրեդ» (հայ) երաժշտական խմբին եւ նրանց 1972 թվի հիթը դարձած «Կիթառիստը» երգին, պետք է խոստովանեմ, որ Ջոն Բաբայանը դեռեւս իր ուրույն տեղն է զբաղեցնում երաժշտական աշխարհում», գրում է Թոմ Վարդապետյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 22-ի համարում:

Հիսունհինգամյա այդ «լարային վիրտուոզը» շարունակում է հմայել հանդիսատեսին ուրախ եւ տխուր պահեր պարգեւելով նրան: Բոստոնի «Բարքլի» երաժշտական քոլեջում արդեն 3 տասնամյակ է, ինչ նա դարձել է ուսանողների կառքը:

Ծնողները երգել են «Բոստոնի հայկական երգչախմբային ընկերության» պարապմունքներում եւ համերգներում: 1960-ականներին, ռոք եւ պոպ երաժշտության համատարած ազդեցության տակ սիրահարվում է «Կիթառին» եւ համոզում հորը, որ կիթառ գտնի իր համար: Երկու անգամ այցելել է Հայաստան, մեկը 1987-ին մյուսըՙ երկու տարի առաջՙ 2008-ին: «Երեւանը շատ է փոխվել, դարձել առաջնակարգ քաղաք: Լավ հիշողություններ ունեմ Գառնի այցելությունից: Այնտեղ մի մարդ դուդուկ էր նվագում եւ կառույցի ակուստիկայի պատճառով այդ մեղեդին ուղղակի ապշեցնող էր», ասում է Ջոնը, որը ծնվել եւ մեծացել է Ուոթերթաունում, իսկ 1980-ականններին ամուսնանալուց հետո տեղափոխվել Բելմոնտ: «Բարքլիում մոտ հազար կիթառիստ կա, մեկը մյուսից տարբեր եւ դա է հետաքրքրականը: Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն եւ երաժիշտները պետք է բոլորին մատուցեն այն, ինչ իրենց է գրավում: Ջազի ասպարեզում այստեղ շատ հայեր չկան, բայց ովքեր այդ ուղղությունն են ընտրել, նվիրված են իրենց գործին եւ փորձում են կապը չխզել հայկական երաժշտության հետ», ասում է Ջոնը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4