Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը փետրվարի 23-ին հանդիպել է այդ երկրի Գիտությունների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ: Զրուցակիցները երկուստեք ցանկություն են հայտնել վերականգնելու երկկողմ գիտական կապերը: Ռումինիայի ԳԱ-ի նախագահը ընդգծել է, որ 1998-ին Երեւանում երկրու երկրների գիտությունների ակադեմիաների միջեւ ստորագրվեց մի շարք բնագավառներում համագործակցելու հուշագիր: Իոնել Հայդուկը պատրաստակամություն է հայտնել վերականգնելու համագործակցությունը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
Հ. Ա.