«Դրամատիկական արվեստների հայկական միությունը» համագործակցելով Լոս Անջելեսի «Նյու Ֆիլմմեյքըրզ» ընկերության հետ, փետրվարի 25-ին «Սանսետ Գոուեր ստուդիոզի» դահլիճում առաջին անգամ ցուցադրելու է հայազգի հանրահայտ կինոռեժիսոր եւ դերասան Սերժ Ավետիքյանի Ֆրանսիայում անցյալ տարի «Ոսկե ձիթենի» մրցանակին արժանացած «Հաչանների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունենում 1910 թվականի Կոստանդնուպոլսում: Փողոցներում ազատ համարձակ թափառող շներից ազատվելու համար երկրի նորաստեղծ կառավարությունը որոշում է շներին տեղափոխել քաղաքից հեռու ամայի մի տարածություն: Բայց արդյոք այդ քայլը կարո՞ղ էր լուծել բոլոր խնդիրները:
Երեկոյի ընթացքում ցուցադրվելու են, ըստ ստացված հաղորդագրության, այլ կարճամետրաժ ֆիլմեր եւ մեկ գեղարվեստական ֆիլմ: Վերջում տեղի է ունենալու քննարկում:
Հ. Ծ.