Աթենքում անցկացված ջրացատկի միջազգային մրցումներում հաջող հանդես եկան հայ ջրացատկորդներըՙ նվաճելով 2 ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ:
Հատկապես աչքի ընկավ Վլադիմիր Հարությունյանը, որը ուժեղագույնը ճանաչվեց 1 մետր ոստնակացատկում եւ աշտարակացատկումՙ արժանանալով 2 ոսկե մեդալի: Ազատ Հարությունյանը 3 մետր ոստնակացատկում գրավեց 2-րդ տեղը, իսկ աշտարակացատկում արժանացավ բրոնզե մեդալի: