«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2011-02-23 | #32, 2011-02-24 | #33, 2011-02-25


ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ «ՄԻԿԱՅԻՆ»

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկայի» ֆուտբոլիստներին շարունակում են հետապնդել անհաջողությունները: Թիմը հերթական պարտությունը կրեցՙ 0-1 հաշվով զիջելով Կուրսկի «Ավանգարդին»: Հանդիպման միակ գոլը խփվել է 71-րդ րոպեին:

«Միկայից» հեռացել է իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն, որը 2 մրցաշրջան հանդես էր եկել թիմում: Անցած տարի նա ծանր վնասվածք ստացավ: Ապաքինվելուց հետո Մոնտենեգրոն առայժմ չի կարողանում վերականգնել խաղային իր ունակությունները: Նա մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր «Միկայից», հետո հունվարի վերջին կրկին միացել էր թիմինՙ մասնակցելով ուսումնամարզական հավաքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4