Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն ու Հանաու քաղաքներում վերջերս համերգային ծրագրով ներկայացել է Գեղարդավանք երգչախումբը` գերմանացի ունկնդրին ներկայացնելով հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի մշակումներ:
Առաջին համերգը` Հայդենհամ քաղաքում էր Ս. Միքայել եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Մայր աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Գերմանիայում կայացած համերգներն անցել են ջերմ մթնոլորտում, երգչախմբի անդամներին հյուրընկալել են նաեւ տեղի հայ համայնքները:
Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում մատուցվել է պատարագ երգչախմբի մասնակցությամբ:
Հ. Հ.