«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտիմեկյան ողբերգության հերթական տարելիցի այս օրը Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը զոհերի հարազատների հետ միասին սգում է նրանց կորուստը:

Չնայած տարիների թավալքին, այդ հանցագործությունը մնում է չբացահայտված, հիմնական մեղավորները չպատժված, իսկ որոշ քաղաքական ուժեր շարունակում են այդ ողբերգությունը սեփական քաղաքական նպատակահարմարությամբ օգտագործելու անընդունելի պրակտիկան:

Մարտիմեկյան ողբերգությունը, այլ հարցերի հետ միասին, բացահայտեց նաեւ հայրենի ոստիկանության արհեստավարժության ցածրորակությունը, երբ ընդամենը մի քանի ժամ տեւած բախման հետեւանքով մեկ տասնյակ մարդ զոհվեց: Իրադարձությունների նման ելքը առավել տարօրինակ է վերջին ամիսներին եվրոպական մի շարք երկրներում` Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի եւ ոստիկանության հետ կատաղի բախումների ֆոնի վրա, երբ նման բախումներն ու ցույցերը զոհերի չեն հանգեցնում: Դա առաջին հերթին վկայությունն է այդ երկրների ոստիկանության բարձրակարգ պրոֆեսիոնալիզմի եւ այն պատասխանատվության, երբ նրանք, անկախ իրավիճակից, առաջին հերթին կարեւորում են քաղաքացիների կյանքի իրավունքը, մի բան, որը իսպառ բացակայում էր մեր ոստիկանության մոտ:

Ինչ դասեր են այդ ամենից քաղել երկրի վարչակազմը եւ ոտիկանությունը, արդյոք մենք ապահովվա՞ծ ենք հետագայում նման իրադրություններում ողբերգական նմանօրինակ ելքերի կրկնությունից: Սա մի հարց է, որը մինչ օրս կարոտ է պատասխանի:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4