Երեւանում գործում է ներքաղաքային միկրոավտոբուսային 112 երթուղի եւ շահագործվում ընդհանուր առմամբ 2660 միկրոավտոբուս: «Արմենպրեսի» փոխանցմամբ` ուղեւորափոխադրման համար օրական երթուղի են դուրս գալիս 1900-2000-ը: Քաղաքապետարանի հաստատած մայրաքաղաքային տրանսպորտի նոր ցանցի համաձայն` 2011-ի ընթացքում սպասվում է ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների կրճատում: Սպասվում է նաեւ միկրոավտոբուսների քանակի կրճատում: Մի շարք միկրոավտոբուսներ փոխարինվելու են մեծ ու միջին տարողունակությամբ ավտոբուսներով: Իսկ արդեն գործող ավտոբուսային պարկերը կհամալրվեն նոր մեքենաներով:
Ի. Պ.