«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2011-02-26 | #35, 2011-03-01 | #36, 2011-03-02


ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՂՄԵԼ ԳՆԱՃԸ

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասում է, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է արձանագրվել. «Անցյալ տարվա կտրվածքով` 9,4 տոկոս, իսկ այս տարվա հունվարի տվյալներով` արդեն 10 տոկոսից ավելի է գնաճը»: Երեկ «Հայելի» ակումբում Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ գնաճը մեղմելու համար պետք է ավելացվեն տեղական արտադրության ծավալներն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն. «Անցյալ տարի արտահանել ենք 131 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, իսկ ներմուծել ենք 3 անգամ ավելի արժողություն ունեցող ապրանքներ»: Նրա խոսքով` հատկապես սահմանային շրջաններում գյուղացիներին ջուրը պետք է ձրի մատակարարվի, որովհետեւ այսօր գյուղացին կարծես խռովել է հողից ու չի մշակում: Վ. Սաֆարյանը հավելեց, որ կառավարությունը կարող էր մեղմել գնաճը. «Մոտավորապես 400 միլիոն դոլարի սննդամթերք ենք ներմուծում, այնինչ գոնե դրա կեսը կարելի է տեղում արտադրել ու մեղմել գնաճը ` չկապելով դա համաշխարհային պրոցեսների հետ»:

Մյուս բանախոսը` Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը , գյուղացիներին ջուրն անվճար մատակարարելու հարցում չհամաձայնեց Վազգեն Սաֆարյանի հետ` պատճառաբանելով, որ այդպես արտադրողների համար կստեղծվեն անհավասար պայմաններ. «Պետք է ստեղծել հավասար պայմաններ արտադրության համար»: Վերջինս նաեւ կողմ է կատարյալ սուբսիդավորմանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4