Բացառված չէ, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանն այս տարի կրկին հանդես գա հանրապետության ֆուտբոլի առաջնությունում: Այս օրերին նա «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրավերով ժամանել է Երեւան ու մարզվում է թիմում:
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանի կեսերից Գոհարյանը բելառուսական ԲԱՏԷ-ից վարձավճարով տեղափոխվել էր «Փյունիկ»: Առաջնության ավարտից հետո նա վերադարձավ ԲԱՏԷ, սակայն չկարողացավ ամրապնդվել թիմում: Վերջինս Գոհարյանին տրանսֆերի հանեց: Գոհարյանը ստիպված էր նոր թիմ փնտրել: Նա փորձաշրջան անցավ «Ուֆայում», ապա բանակցություններ վարեց «Տոմի» հետ: Սակայն ոչինչ չստացվեց: Դեռ լավ է, որ «Իմպուլսը» հայ ֆուտբոլիստին օգնության ձեռք մեկնեց: