Իրանում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրը եւս հաղթական էր Տիգրան Քոթանջյանի համար: Նա պարտության մատնեց իրանցի Ալի Աբեդիին: 4 տուրից հետո Քոթանջյանը հարյուր տոկոսանոց արդյունքով ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյի, ռուսաստանցիներ Եվգենի Գլեյզերովի ու Միխայիլ Ուլիբինի, Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովի, իրանցի Էհսան Ղաեմի եւ վրացի Դավիթ Բենիձեի հետ գլխավորում է աղյուսակը: 5-րդ տուրում Քոթանջյանը սպիտակներով կխաղա Էհսան Ղաեմի հետ: