Իլինոյսում (ԱՄՆ) վետերան լրագրող եւ քիմիկոս Մուրադ Մենեշյանը անգելերն լեզվով կազմել եւ հրատարակել է հայ մեծանուն վիպասան եւ հասարակական գործիչ Հակոբ Մելիք-Հակոբյանի կենսագրությունը «Րաֆֆի: Մարգարեն Փայաջուկից» ընդհանուր խորագրի ներքո:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով նոր հատորը, Ժոզեֆ Դաղդիկյանը հրաշալի գործ է «համարում կատարվածը»:
«Մենեշյանը հսկայական աշխատանք է կատարել ուսումնասիրելով մեծ գրողի կենսագրական մանրամասնությունները, նրա հարաբերությունները ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլՙ այլ գրողների եւ մտավորականների հետ, որոնց թվում հատուկ տեղ էր զբաղեցնում Խրիմյան Հայրիկը: Գիրքը ոգեշնչող է եւ խիստ տեղեկատվական», գրում է նա, ավելացնելով, որ Րաֆֆու գործերից անգլերեն լեզվով «Խենթը» (թարգմ.ՙ Դոնալդ Աբգարյանի), «Ջալալեդդին» (թարգմ.ՙ Դ. Աբգարյանի) եւ «Տաճկահայքը» (թարգմ.ՙ Արա Մելքոնյանի) նույնպես մատչելի են տեղի հայկական գրախանութներում:
Հ. Ծ.