Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Մալթայում անցկացվող 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլում: 2-րդ խմբում ընդգրկված հայ մարզուհիները մեկնարկային խաղում 1-0 հաշվով պարտության մատնեցին Ֆարերների հավաքականին: Արդեն 7-րդ րոպեին մեր ընտրանու ձեռնարկած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց հավաքականի ավագ Գայանե Կոստանյանը:
Առաջին խաղակեսի ավարտին ՀՀ հավաքականը խաղադաշտում մնաց 10 հոգով, երբ հեռացվեց Էլեոնորա Դավթյանը: Թեեւ թվային գերակշռությանը, մրցակցին չհաջողվեց խուսափել պարտությունից: Հուսալի գործելով պաշտպանությունում, մեր հավաքականը խաղը հասցրեց հաղթական ավարտի:
2-րդ խմբի մյուս խաղում Մալթայի հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ վրացի մարզուհիների նկատմամբ: Հանդիպման ելքը վճռեց ավելացված ժամանակում Մալթայի հավաքականի ավագ Ռեբեկա դ’Ագուստինոյի խփած միակ գոլը:
Հայաստանի եւ Մալթայի հավաքականները 3 միավորով գլխավորեցին աղյուսակը: Վաղը մեր հավաքականը կմրցի վրացուհիների հետ: