27-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրելը բժիշկներից թույլտվություն է ստացել շարունակել մարզական իր կարիերան: Նա մտադիր է ռինգ վերադառնալ առաջիկա 3-4 ամիսներին:
Հիշեցնենք, որ Անդրե Դիրելը Super Six մրցաշարի շրջանակներում Արթուր Աբրահամի հետ մենամարտում նոկաուտի էր ենթարկվել, որի հետեւանքով նրա մոտ առողջական խնդիրներ էին ծագել: Այս ամենի պատճառով նա հրաժարվել էր մրցաշարի հետագա մասնակցությունից:
Այժմ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, ուստի Անդրե Դիրելը հույս ունի տարեվերջին մենամարտել 2-րդ միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Լուչանո Բուտեի հետ: Բացի այդ նա վստահեցրել է իր երկրպագուներին, որ Անդրե Ուորդի հետ չկայացած մենամարտն անպայման կանցկացվի: