Իրանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրն անհաջող էր Տիգրան Քոթանջյանի համար: Նա անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով ադրբեջանցի Գադիր Հուսեյնովին: 7 տուրից հետո Քոթանջյանը վաստակած 5 միավորով ընթանում է 22-րդ տեղում:
Աղյուսակը շարունակում է գլխավորել Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովը, որը նոր հաջողության հասավ: Նա հաղթեց Ալեքսանդր Մոիսեենկոյին եւ վաստակեց 6,5 միավոր: 6-ական միավորով առաջատարին հետապնդում են Գադիր Հուսեյնովը, Ալեքսեյ Ֆյոդորովը, Նիջաթ Մամեդովը եւ Եվգենի Գլեյզերովը: 8-րդ տուրում Քոթանջյանը կմրցի Ամիր Կովսարինիայի հետ: