«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ՏՈՄՍԵՐՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՆ

Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2012-ի առաջնության Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպումը, որի նկատմամբ ֆուտբոլասերների հետաքրքրասիրությունը չափազանց մեծ է: Ուստի սպասվում է, որ այդ օրը մարզադաշտը լեփ լեցուն կլինի: Երեւի հենց դրանով էլ պայմանավորված է այդ հանդիպման տոմսերի ավելի բարձր գինը նախորդների համեմատ: Արեւմտյան տրիբունայի տոմսն արժե 7 հազար դրամ, արեւելյանըՙ 5 հազար: Մյուս 2 տրիբունաներում տեղ զբաղեցնողները պետք է վճարեն 3 հազար դրամ: Նշենք, որ ընտրական նախորդ հանդիպումների տոմսերը 1000 դրամով էժան էին:

Տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 10-ից: Ընդ որում յուրաքանչյուր ֆուտբոլասեր 4 տոմսից ավելի գնել չի կարող: Մարտի 26-ին կայանալիք հանդիպումը սկսվելու է ժամը 19-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4