«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2011-03-05 | #40, 2011-03-08 | #41, 2011-03-10


ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման եւ անեսթեզոլոգիայի բաժնի աշխատակիցները դիմում-բողոքով դիմել եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով լուծում տալ իրենց հուզող հարցերին: Հիվանդանոցի աշխատակիցները դժգոհում են, որ ամիսներ շարունակ խոստանում են բարձրացնել իրենց աշխատավարձերը, բայց դա իրականություն չի դառնում: Նույնիսկ առողջապահության նախարարը բազմիցս հայտարարել է, որ բարեփոխումների շնորհիվ առողջապահության բնագավառի աշխատողների նվազագույն աշխատավարձը 120 հազար դրամ է, սակայն անցյալ տարվա դեկտեմբերին վերոնշյալ բաժնի աշխատողները ստացել են ընդամենը 21500 դրամ: Նրանք նշում են` երբ փետրվարին ստացել են հունվարի աշխատավարձը, պարզվել է, որ գրեթե ոչինչ չի փոխվել:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4