ՀՀ չեմպիոն «Փյունիկի» կազմում փորձաշրջան է անցնում սերբ փորձառու դարպասապահ Ջորջ Պանտիչը: 198 սմ հասակ ունեցող 31-ամյա դարպասապահը հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում» եւ սերբական մեկ այլ թիմումՙ «Տելեօպտիկում»: Ներկայումս նա հունգարական «Դեբրեցենի» 5 դարպասապահներից մեկն է: