2011 թ. փետրվարի 23-ին հայ բլոգերները հրապարակել են հանրագիր, որով միջազգային կառույցներին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել` ուղղված ջավախահայության նկատմամբ «վրաց իշխանությունների խտրական քաղաքականության կասեցմանը եւ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը»:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, իր իսկ հայտարարության համաձայն, ողջունում է հայկական բլոգոսֆերայի այս նախաձեռնությունը եւ հայտարարում հանրագրին միանալու մասին:
«Կոչ ենք անում ջավախահայության խնդիրներով մտահոգ բոլոր կազմակերպություններին եւ անհատներին միանալ ստորագրահավաքին», նշված է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարությունում:
Ա. Հ.