Մարտի 13-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ: Այս նիստում հավանաբար որոշում կկայացվի «Ժառանգության» եւ հատկապես նրա խորհրդարանական խմբակցության հետագա գործելակերպի վերաբերյալ, ընդ որում` «Ժառանգության» ղեկավարության ասելով, իրենք լրջորեն առաջարկներ ենք սպասում մարզերի ներկայացուցիչներից, տեղերից: