Հայ եկեղեցու ծիսական հարցերի հանձնախումբը իր երկրորդ հանդիպումը մարտի 7-ին, Անթիլիասում ունեցավՙ Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից Միքայել եպս. Աջապահյանի, Արշակ եպս. Խաչատրյանի եւ Վահան վրդ. Հովհաննիսյանի, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Կոմիտաս արք. Օհանյանի, Գեղամ արք. Խաչատրյանի եւ Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճյանի ներկայությամբ: Հանդիպման ընթացքում շարունակվեցին անցած տարվա օգոստոսին Ս. Էջմիածնում գումարված անդրանիկ ժողովիՙ Սբ Մկրտության խորհրդին վերաբերող հարցերի քննարկումներըՙ միաձեւ բնագրի պատրաստության համար կենտրոնանալով բնագրերի եւ հնագույն ձեռագրերի համեմատական աշխատանքների վրա: Հընթացս անդրադարձ եղավ նաեւ Սբ Մկրտության խորհրդի արարողությանն առնչվող կանոնական, խրատական, ուսուցողական եւ բարեպաշտական այլ հարցերի: