Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի միջազգային հերթական մրցաշարը, որի 164 մասնակիցների թվում է բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր¬Սեւակ Մխիթարյանը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Հաղթողը կպարգեւատրվի 5000 դոլարով: 2-րդ մրցանակակիրը կստանա 3000 դոլար, 3-րդըՙ 1800: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան 10 լավագույն շախմատիստները:
Մխիթարյանն անհաջող մեկնարկեցՙ սեւերով պարտություն կրելով Ֆրանկ Ռեհֆելդտից: