IWP political researches կազմակերպությունը բնակչության քաղաքական ակտիվության եւ տեղեկացվածության մակարդակը ստուգելու համար սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել Երեւան, Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Աբովյան քաղաքներում: «Ո՞վ է ձեր տարածքի պատգամավորը եւ ո՞ւմ կընտրեիք պատգամավոր, եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր հատկանիշներով կբնութագրեք Ձեր նախընտրած թեկնածուին»ՙ հարցերին այսպիսի պատասխաններ են ստացվելՙ Էջմիածնում հարցվողները 50-%ից բարձր արդյունքով նախընտրել են Հակոբ Հակոբյանին (նախկին պատգամավոր): Աբովյանում հարցվողները 50%-ից բարձր արդյունքով նախընտրել են Գագիկ Ծառուկյանին (գործող պատգամավոր): Գագիկ Ծառուկյանի մասով հարցվողների 62-%-ը ընտրությունը հիմնավորել է նրա իրականացրած բարեգործությունները տեսնելով:
Հակոբ Հակոբյանի մասով հարցվողների 59%-ը շեշտել է, որ նա պարբերաբար շփվում է ընտրատարածքի բնակիչների հետ եւ մշտապես հասանելի է նրանց համար: