Orange-ում կրկին երաժշտության տոն է: Ինչպես միշտ, ընկերությունը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակից դառնալ ընկերության երաժշտական ծրագրերին: Orange-ը Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում կազմակերպվող աշխարհահռչակ DJ Իվ Լարոկի երեւանյան համերգի գլխավոր գործընկերն է: Այդ առթիվ Orange-ի որեւէ խանութից մարտի 14-ից մինչեւ մարտի 17-ը սմարթֆոն գնած յուրաքանչյուր հաճախորդ կստանա Իվ Լարոկի խելահեղ երեկույթի 2 տոմս: Երեկույթը տեղի է ունենալու մարտի 18-ին, ժամը 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տոմսեր կստանան սմարթֆոնների միայն առաջին 75 գնորդները: Տոմսերը կարելի է ստանալ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող Orange-ի գլխավոր խանութից մինչեւ մարտի 18-ի երեկոյան ժամը 8-ը: