«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Մոնտե-Կառլոյում 20-րդ անգամ անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարում: Հոլանդացի Անիշ Գիրիին հայ շախմատիստը հաղթեց արագ եւ «կույր» շախմատի պարտիաներում: 2-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ում բնակվող ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան էր: Մրցակիցները սկզբում մրցեցին «կույր» շախմատում: Արոնյանը սեւերով հաղթանակ տարավ: Իսկ արագ շախմատի պարտիայում Լեւոնը սպիտակներով հաշտություն կնքեց:

Երեկ կայացած 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց Մագնուս Կառլսենի հետ: «Կույր» շախմատի պարտիան 37-րդ քայլին ավարտվեց ոչ¬ոքի: Արագ շախմատի պարտիայում էլ սեւերով Արոնյանը 44-րդ քայլին հաշտություն կնքեց մրցակցի հետ: Այսօր Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ:

Հաջող են մեկնարկել նաեւ Ալեքսանդր Գրիշչուկն ու Մագնուս Կառլսենը: Գրիշչուկը մեկնարկային տուրում 2-0 հաշվով պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին, հաջորդ մրցախաղում 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Կառլսենը նախ 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Հիկարու Նակամուրային, ապա շահեց Վուղար Հաշիմովի հետ անցկացրած երկու պարտիաներն էլ: Մյուս մրցախաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Իվանչուկ-Հաշիմովՙ 0-2, Անանդ-Թոփալովՙ 1,5-0,5, Կարյակին-Գելֆանդՙ 0-2, Թոփալով-Կարյակինՙ 1-1, Կրամնիկ-Անանդՙ 1-1, Գիրի-Իվանչուկՙ 1-1:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4