«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 7 ԴՐԱՄԱՆԵՆԳՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է

Նիցցա քաղաքում անցյալ չորեքշաբթի եւ հինգշաբթի ձերբակալվել են դրամանենգության մեջ ամբաստանվող հանցախմբի յոթ անդամներ: Ֆրանսիական մամուլը հաղորդում է, որ կիրակի օրը յոթ կասկածյալներից երեքը բանտարկվել են (մնացյալ չորսը բանտարկվել էին հենց սկզբից): Այս երեքից մեկը հայ համայնքի ազդեցիկ դեմքերից է: Խոսքը հավանաբար արեւելյան երկրների մաֆիաներից մեկի «օրենքով գողի» մասին է: Որոշ տեղեկությունների համաձայն, կեղծ թղթադրամների մատակարարը իտալական «Կամոռան» է, իրացնողըՙ հայկական մաֆիան: Հետաքննությունը շարունակվում է Ալպ Մարիտիմ նահանգում, մասնավորապես Մանտոն քաղաքի ոստիկանությունում, ինչպես նաեւ Մարսելում: Կեղծ թղթադրամները (10, 20 եւ մանավանդ 50 եվրո), որոնց ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 100 հազար եվրո, ցածր գներով իրացվել են մասնավորապես խաղատներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4