Ռեյկյավիկի շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաղթական էր բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի համար: Նա հաղթեց Պետեր Սթիգարին ու վաստակեց 4,5 միավոր: Մխիթարյանն առայժմ մեկ միավորով հետ է մնում առաջատարին հետապնդող խմբից:
Մրցաշարի միանձնյա առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովն է, որն ունի 6,5 միավոր: 7-րդ տուրում նա հաշտություն կնքեց Լյուկ Մակշեյնի հետ: Վերջինս 10 շախմատիստների հետ 5,5 միավորով հետապնդում է առաջատարին: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: