Բրազիլիայի կառավարությունը մարտի 18-ին ՀՀ կառավարությանը կնվիրաբերի 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ բնապահպանության նախարարության վտանգավոր եւ թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար: Գումարով նախատեսվում է նաեւ ձեռք բերել արտաճանապարհային մեքենա:
Այս նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության հումանիտար օգնության ծրագրի մի մասն է` ի պատասխան կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների ու այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ:
Հ. Հ.