Հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի խաղացանկը: Առաջինը մրցասպարեզ դուրս կգան «Միկան» ու «Բանանցը», որոնք մարտի 30-ին կմրցեն «Միկա» մարզադաշտում: Իսկ ապրիլի 6-ին «Շիրակը» Իջեւանում կհյուրընկալի «Ուլիսին»: Ապրիլի 20-ին «Բանանցը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Միկային»: Իսկ «Ուլիս»-«Շիրակ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին «Հրազդանում»: