Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն ուրախ է տեխնիկական կրթության ոլորտում առաջատար հայկական բուհերից մեկիՙ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հետ համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելու «renewables - Made in Germany» ցուցադրությունը: 2004թ. սկսածՙ արդի տեխնոլոգիաներին նվիրված այս ցուցադրությունը ներկայացվել է ավելի քան 90 երկրների 260 միջոցառումներում: Գերմանիայի էներգետիկ գործակալության (Deutsche Energie-Agentur /dena/) մշակած այս ցուցադրությունն իր 26 ցուցադրավահանակների միջոցով պատկերացում է տալիս վերականգնվող էներգիայի եւ նրանց այլընտրանքային հնարավորությունների մասին: Ցուցադրանմուշները մասնավորապես կպատմեն քամու էներգիայի, բիոէներգիայի, արեւային էներգիայի եւ հիդրոէլեկտրակայանների մասին: Գերմանիան վերականգնվող էներգակիրների կիրառմամբ առաջատար է աշխարհում: Բոլոր հետաքրքրվողներին սրտանց հրավիրում ենք ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա մարտի 21-ինՙ ժամը 11-ին:
Ի՞նչ. «renewables - Made in Germany» ցուցահանդեսի բացումը:
Որտե՞ղ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի ճեմասրահ:
Ե՞րբ. երկուշաբթիՙ 2011թ. մարտի 21-ին, ժամը 11:00-ին: