«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Հուշարձանների պահպանման ուղղությամբ մեր երկիրը մի շարք խնդիրներ ունի, եւ դրանք կապված են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում գոյություն ունեցող հուշարձաններին: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի փոխանցմամբ` մերօրյա Սփյուռքի նորակառույց որոշ եկեղեցիներ նախագծված են այնպիսի շնչով ու մոտեցումներով, որոնք որեւէ գծով չեն հուշում, որ իրենք հայկական ճարտարապետական հուշարձաններ են: «Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ այդ նորակառույց եկեղեցիների մեծ մասը նման են մոդեռնիստական մշակութային տների: «Դրա վառ օրինակներն են Թեհրանում կառուցված Սուրբ Սարգիս ու Սրբոց Վարդանանց եկեղեցիները», ասել է Սամվել Կարապետյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ են այդպիսի եկեղեցիներ կառուցում, հուշարձանագետը նշել է, որ դրանց մի մասի ճարտարապետները նույնիսկ հայեր չեն ու չեն կարող հայկական եկեղեցի կառուցել:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4