Տարիներ առաջ «Բանանցից» Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխված Արտակ Դաշյանը վերադարձել է հարազատ ակումբ: Դաշյանը «Մետալուրգի» հիմնական կազմում հազվադեպ էր ընդգրկվում: Ուստի ֆուտբոլիստին խաղային պրակտիկայից չզրկելու եւ մարզավիճակը պահպանելու նպատակով երկու ակումբների փոխհամաձայնությամբ Դաշյանը մինչեւ 2012-ը վարձավճարով հանդես կգա «Բանանցում»: Նա այս տարի «Մետալուրգի» կազմում մասնակցել է նախապատրաստական հավաքներին ու լավ մարզավիճակում է գտնվում:
Արտակ Դաշյանը «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սան է, նա իրեն բավական լավ էր դրսեւորում թիմում: Կարծում ենք, որ Դաշյանը զգալիորեն կուժեղացնի «Բանանցի» կազմը, որն ընթացիկ մրցաշրջանում խնդիր է դրել հիմնականում ապավինել սեփական կադրերին: