Իմ սիրելի, հարազատ թերթի հիմնադրման 20-ամյակն էի ուզում շնորհավորել ջերմ, սրտաբուխ խոսքերով, բայց հանկարծ աչքս ընկավ Անահիտ Հովսեփյանի «Որոգայթ» խորագրով հոդվածինՙ վճռեցի իսկույն կարդալ... Աստված իմ, չկա՞ մի միջազգային զորավոր կազմակերպություն, որին հնարավոր լինի դիմել, դատի տալ անմեղ, արարիչ գործերով ապրող մարդկանցՙ անսպասելի, հանիրավի այսպես վիրավորելու, խոցելու համար: Ես երեւի աշխարհի կեսում եղել եմ ու շատ ազգերի հետ եմ շփվել, երբ առիթ է լինումՙ անմիջապես խոսում եմ, առանձնացնում իմ ճանաչած ամենահարգելի ժողովուրդներից մեկինՙ գերմանացիներին: Ոչ մի տեղ եւ ոչ մի ազգի մոտ չեմ տեսել մարդկային արժանապատվության հանդեպ նման ակնածալից վերաբերմունք, որքան գերմանացու: Բնականաբար ներսումդ անմիջապես զուգահեռվում է «ֆաշիզմ» կոչվածը, եւ ոչ մի կերպ չես կարողանում այն տեղավորել գերմանական ազգի, տեսակի՛ շրջանակում: Ես չեմ հավատում, թե դրանք (լիդերները) զտարյուն գերմանացիներ են եղել: Կամ հոգեկան հիվանդ են եղել եւ կամՙ ինչ-որ ընկեցիկ, խեղված էակներից սերված: Այլ կերպ չի կարող լինել: Ես այնքան ռոմանտիկ չեմ, որ կարծեմ, թե ազգը կարող է զերծ լինել այլանդակից, բայց եւ այնքան հոռետես չեմ, որ կարծեմ, թե «պտուղն» այդքա՜ն հեռու կարող է ընկնել ծառից: Այդ ծառն ինձ համար գերմանական բոլոր գրողներն ու արվեստագետներն են, ինտելիգենցիան, իմ մասնագիտության բերումովՙ Լեսինգն ու Գյոթեն, Շիլլերն ու Բեթհովենը, Բախը (այս թիվը կարելի է շարունակել երկա՜-ար): Միայն մի բան չեմ հասկանում. գերմանական հեռուստաալիքում չգտնվե՞ց մի խելացի մարդ, որ ասերՙ հայերն ո՜ւ-ուր, ազերիներըՙ ուր: Ազերիներին Լենինը կոչում էր թուրք-թաթարներ: Մի՞թե ոչ ոք չգիտե, թե ինչպես նրանք հորդաներով քոչվորներ են եղել եւ իրենց գրաված ու ապրած տարածքում դեռ քարը քարի վրա չեն դրել: Մի՞թե մարդիկ մոռացան, թե այդ ավարառու բարբարոսները ինչպիսի՜ բազմաքանակությամբ խուժեցին եւ գրավեցին Բյուզանդիան... Այդ կերպՙ Մերձավոր Արեւելքն ու նույնիսկ Եվրոպան... Քա՞ջ էին. ո՜-ո՜չ. պարզապես շատ էին ու անբարո. խուժում ու ավերում էին, հանկարծակիի բերում առավել քաղաքակիրթ ժողովուրդներին, գրավում նրանց ինչքը: Հենց այսօր հարցրեք ոչ թուրքական տարածքի յուրաքանչյուր կիպրոսցու եւ տեսեք, թե ինչպե՜ս են թուրքերը պարսպից ցատկում, թալանում հույներին ու տանում, ապրումՙ մինչեւ վերջանում է կողոպտածը եւ կրկին ելնում «արշավի»... Դա՛ է նրանց ապրելակերպը, նկարագիրը, տեսակը: Կույր պետք է լինել կամ կատարելապես խելագար, չտեսնելու համար Ղարաբաղի հինավուրց սքանչելի «Գանձասարը». տաճարային շինության շեդեվրներից մեկը, որով այնքան հարուստ էր եւ Նախիջեւանը, ուր մի «անլեզու» քար չկար, իսկ գերեզմանատունըՙ հրաշք էրՙ բաց երկնքի տակ (ի դեպ, նաեւ այն անձեռակերտ խաչքարերը, որ համառորեն ավերեցին ու փոշիացրին վերջին տարիներինՙ 20-րդ դարի Եվրոպայի աչքի առջեւ...): Հիմա՞ ինչ է արվում. օգնում են բարբարոսին, որ կուլ տա եւ ամենահին քաղաքակրթություն ունեցող, խաղաղ ու արարիչ ժողովրդի՞ն: Առանց այն էլ ծովից-ծով Հայաստանը մնացել է մի լճով ու մի ձեռքի ափ տարածքով: Վե՞րջը: Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչպես եղավ, որ այնպիսի ինտելեկտուալ ազգ, որ գերմանացիք են, չունեցան մի գրագետ մարդ, որ իմանար, թե ո՞վ է հիմնադրել Շուշին (եւ նույնիսկ ամբողջ Բաքուն) եւ ո՞վ է եկել ու 1904թ. հայերի կոտորած սարքելով ոչնչացրել ու քշել հայերին, տիրացել նրա հողին ու շինությանը... Միայն տգետը կհայտարարիՙ «Ադրբեջանական քաղաք Շուշի՜ն...»: Ամոթ չէ՞. ազերին կյանքում մի շնաբուն անգամ չի կառուցել: Ուրեմն ի՞նչ. Եվրոպայում կրթություն ստացած եւ Շուշին ծաղկեցնող հայ մտավորականությունը, որ իր քաղաքը կոչում էր «Փոքրիկ Փարիզ» ու դրախտավայր էր դարձրել, այսօր դարձավ քոչվորի՞նը... Գիտե՞ք, թե որքա՜ն հիվանդանոցներ ուներ, որոնք հիմնել ու պահում էին Գերմանիայում մասնագիտացած բժիշկները, որքա՜ն տպարաններ ուներ, որքա՜ն մշակույթի օջախներ, որ գաստրոլների եկող ոչ մի արտիստ աչքաթող չէր անում: Անհարմա՛ր է, ամո՛թ է. այդ լոգիկայովՙ ուրեմն ազերը հայերի սիրո՜ւն նաեւ Ղազանչեցոց եկեղեցի՞ն են ստեղծել, այո՞: Ինչ է, չգիտե՞ք, որ նրանք միայն մտածում էին վերացնել ամեն մի քաղաքակրթություն եւ քրիստոնյայի ու նրա ստեղծածը: Մատնացույց արեք մի երկիր, մի քաղաք, որտեղ թուրքը կամ ազերին գեթ մի՜-ի տուն, շինություն կառուցած լինի... Եվ այնքան անամոթ է, որ զավթելուց հետո իր վայրենի «խմբագրումներն» է անում եւ իրենը սեպում... Իսկ աշխարհը բարեհոգաբար լռում է. հերթը իրեն չի՞ հասնի: Միայն Բյուզանդական շինություններն ու Այա Սոֆիան հերիք չե՞նՙ իրերին մի քիչ խելամիտ նայելու համար: Ի՞նչ է պատահել. Եվրոպան դարավոր նիրհի մե՞ջ է. մոռացե՞լ է, թե ինչպես «թուրքն անցավ» եւ իր արյունոտ հետքը թողեց... Հողի հետ ամենից առաջ նա գանձերն ու հարստությունը վերցրեց-տարավ, դիզեց այնքան, որ այսօր լիաբուռն բախշում-կաշառում է եւ խցկվում ամենուր: Տեսեք թե ինչեր է անելու... Դեռեւս տարիներ առաջ լինելով մերձբալթյան հանրապետություններում, նաեւ ուրիշ երկրներում, նկատեցի, թե որքա՜ն ազերիներ ու թուրքեր են այնտեղ ապրում ու աշխատում: Ասում էին, որ դեռեւս ժամանակին ավագ Ալիեւը շատ երիտասարդներ է ուղարկել եվրոպական երկրներում ռազմական գիտության, էկոնոմիկայի մեջ մասնագիտանալու: Օտար երկրներում լինելով, միմիայն մահազդներից ու ցավակցություններից զգացի, թե որքան ազերիներ են հաստատված այնտեղ եւ իրենց ձեռքն են վերցրել տնտեսությունը, ոստիկանությունը, ֆինանսները: Միայն հոգեւորին, մշակույթին չեն մոտենում... Ի՞նչ է դուրս գալիս. մեր ազգային ուղեղներն այդքան... միակողմանի՞ են:
Իսկ գիտե՞ք, թե երբվանից է հատուկ երիտասարդությունն ուղարկվում Եվրոպաՙ ուսանելու, որպեսզի ամուսնանան հեռանկար խոստացող տղաների ու աղջիկների հետ... Հապա ռազմական ակադեմիանե՞րը. թե Մոսկվայի եւ թե Եվրոպայի: Եվ ահա արդյունքը. ամենուր նրանք են վճռորոշ բնագավառների ղեկի մոտ...
Ուրեմն անհեռատես ենք նաեւ մե՞նք, երբ այդ ամենը ամենաանմիջական կերպով մեզ է առնչվում: Մինչեւ ե՞րբ պետք է թշնամու աղվեսային ժպիտին հավատ ընծայենք ու ջանանք նրան հաճոյանալ: Այսօր նրանք են նկարում մերը, եւ աշխարհով մեկ ներկայացնումՙ որպես սեփականը, իսկ ի՞նչ ենք անում մենք: Մի կարգին փաստավավերագրական ֆիլմ ունե՞նք Արցախի մասին պատմող, մեր ունեցածը բարձրաձայնող: Ի՞նչ ենք հակադարձելու օտարին, թշնամուն... ժամանակը չէ՞ ավելի նպատակամետ ապրելու եւ թշնամական ձախավեր քարոզչությանը ճշմարտությամբ հակադարձելու: Գուցե «Սահմա՞նը» պիտի ներկայացնենք. կարծում ենք միմիայն մե՛զ կխայտառակենք: Հարկավոր է մոբիլիզացնել մեր ողջ ներուժը. պատմաբաններին, գրչի մարդկանց, միջազգային ճանաչում ունեցող բարձրակարգ ռեժիսորներին (Ա. Փելեշյան, Վ. Չալդրանյան, Հ. Խաչատրյան եւ այլք) եւ ժամ առաջ ստեղծել կարճ ու երկար ֆիլմերՙ Արցախի, Շուշիի մասին, բազմացնել եւ ներկայացնել աշխարհի ամենատարբեր ալիքներով... այլապես մենք տանուլ կտանք հենց այն մարզում, որ մերն է եւ մենք մեզ ուժեղ ենք համարում... Գուցե պետք է մտածել նաեւ խմբովին համապատասխան հա՞յց, բողո՞ք ներկայացնել միջազգային ատյաններին, որ օրը ցերեկով մի ամբողջ երկիրՙ իր դարավոր պատմությամբ ու մշակույթով կուլ է տալիս... մի «արնոտ բերնով մարդակեր»... Շտապել է պետք. յուրաքանչյուր հապաղում վտանգավոր է:
ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ