Ինչպես մարտի 17-ին իրազեկել է շվեյցարական հեռուստատեսությունըՙ SF-ը, ապրիլի 29-ից մայիսի 3-ը Palexpo-ում 25-րդ անգամ անցկացվելու է Ժնեւի գրքի միջազգային տոնավաճառը (Salon international du livre): Պատվո հյուրերն են Հայաստանը եւ մշակույթի դաշնային նախարարությունը: Տոնավաճառում ներկայացվող հատուկ ցուցահանդեսը նվիրվում է Ազատ որմնադիրների արվեստին: Ցուցադրության են ներկայացվելու առօրյա կենցաղային իրեր, ձեռագրեր, ծիսական պարագաներ: Շվեյցարիայի տոնավաճառների շարքում կարեւորագույն տեղ զբաղեցնող գրքի միջազգային հիշյալ տոնավաճառը նպատակ ունի աղանդի համարում ունեցող բազմածալ գաղտնի այդ հասարակության սովորույթներն ու ծեսերը լուսաբանել, հաղորդում է SF-ը: