Մարտի 24-27-ը Մոսկվայում կանցկացվի սամբոյի աշխարհի Սուպերգավաթի խաղարկությունը, որը նվիրված է մարզաձեւի հիմնադիրներից մեկիՙ Անատոլի Խառլամպիեւի հիշատակին: Հայաստանի հավաքականի կազմում մրցասպարեզ դուրս կգան Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մարտին Միրզոյանն ու Արտակ Ծատինյանը: