Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 բռնցքամարտիկներ: Ռինգ դուրս կգան Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արա Պլուզյանը (60 կգ) եւ Տիգրան Արմենակյանը (75 կգ):
Մրցաշարին պետք է մասնակցեին նաեւ Ռաֆիկ Խաչատրյանը (69 կգ) եւ Հայկ Խաչատրյանը (75 կգ), սակայն վիզաների ձեւակերպման հետ կապված խնդիրների պատճառով Չեխիա չմեկնեցին: