Հարցին, արդյոք հայկական կողմը ռազմական առումով չի՞ կիրառում դիպուկահարների կրակոցով հայ զինվորներին սպանած հակառակորդին պատժելու գործողություններ ու բավարարվում է միայն հայտարարություններով, ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանն ասել է.
«Հակառակորդը ակտիվացրել է դիպուկահարների գործողություները` փորձելով հավելյալ լարվածություն հաղորդել հակամարտությանը: Հակառակորդի որեւէ սադրանք անպատիժ չի մնում: Պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ: Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ Ադրբեջանի սանձազերծված սադրանքները ավարտվում են ադրբեջանցիների ավելի մեծ կորուստներով: Ցավոք, նրանք դեռեւս դասեր չեն քաղում»: