Մարտի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Հրաչ Սիլվանյանը Սաակաշվիլու կողմից պարգեւատրվել է Վրաստանի պատվո շքանշանով:
Ա. Հ.