Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հ. Պարոնյանի անվան թատրոնում այդ օրը մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը կանցկացնեն «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվում է Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին:
Մրցանակաբաշխության հովանավորը «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերությունն է: «Արտավազդը» անցկացվում է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Թատերական գործիչների միությունից տեղեկացանք, որ թատրոնի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնում ամսի 28-ին կազմակերպվելու է թատերականացված երեկո:
Ի. Պ.