Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում ավարտվեց սամբոյի Հայաստանի կանանց եւ աղջիկների առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին մոտ 50 մարզուհիներ:
Կանանց մրցաշարում առավել հաջող հանդես եկան երեւանցի սամբիստուհիները, որոնք քաշային 7 կարգերից 4-ում ուժեղագույնը ճանաչվեցին: Հանրապետության չեմպիոնուհու տիտղոսին արժանացան Աննա Մովսիսյանը (56 կգ), Լուսինե Սողոմոնյանը (64 կգ), Գայանե Խաչատրյանն (68 կգ) ու Թագուհի Բաբայանը (72 կգ):
Մինչեւ 48 կգ քաշայինների մրցավեճում ոսկե մեդալի արժանացավ արտաշատցի Ռուզաննա Սարգսյանը: Արտաշատի մյուս ներկայացուցիչն էլ վստահ հանդես եկավ 60 կգ քաշային կարգում: Հաղթելով բոլոր մրցակիցներին, պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Լիլիթ Պողոսյանը: 52 կգ քաշային կարգում լավագույնը ստեփանակերտցի Սոսե Բալասանյանն էր:
Աղջիկների մրցաշարում տոն տվեցին Երեւանի եւ Արտաշատի մարզուհիներըՙ ոչ մեկին չզիջելով չեմպիոնուհու տիտղոսը: Քաշային 4 կարգերում ուժեղագույնը ճանաչվեցին երեւանցիներըՙ Լիլիթ Հախվերդյանը (48 կգ), Ալիսա Մանուկյանը (56 կգ), Ասիտա Լալազարյանը (60 կգ) եւ Նելլի Ավետիսյանը (65 կգ): Մյուս 3 քաշային կարգերում ուժեղագույնն արտաշատցիներն էինՙ Լիանա Միքայելյանը (44 կգ), Նարինե Պողոսյանը (52 կգ) եւ Քրիստինե Ղազարյանը (+75 կգ):
Ապրիլի 22-23-ը Վանաձորում կանցկացվի սամբոյի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: