«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ԿԱՊԱՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ 93 ՏՈԿՈՍԻ

Առողջապահության նախարարության հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզում իրականացրած մանրէաբանական հետազոտություններով պարզվել է, որ խմելու ջրում հայտնվել են մանրէաբանական շեղումներ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղից սպասարկվող մարզի 15 քաղաքային եւ 11 գյուղական համայնքներում ամենաբարձր շեղումներն են արձանագրվել Մեղրիում` 41 տոկոս, ամենացածրը` Սիսիանում` 5 տոկոս: Կապանում եւ Գորիսում շեղումները եղել են 13 տոկոս: Մարզի մյուս համայնքներում, որոնց ջրամատակարարումն իրականացնում են համայնքային ենթակայության ջրմուղները, մանրէաբանական շեղումների մակարդակը գերազանցում է 23 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, Կապանի գյուղական համայնքներում խմելու ջրի շեղումները հասնում են 93 տոկոսի, երկրորդ տեղում Մեղրին է` 83 տոկոս, Գորիսում` 57, իսկ Սիսիանում` 5 տոկոսի: Հետազոտությունների արդյունքներին ծանոթանալուց հետո մարզի բոլոր համայնքներին առաջարկություն է ներկայացվել մինչեւ եղանակների տաքանալը կազմակերպել իրենց համայնքների ջրառների, ջրավազանների մաքրման ու ախտահանման աշխատանքներ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4