Երեկ «Միկա» մարզադաշտում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների հանդիպումը: Ինչպես հաճախ է պատահում նման հանդիպումներում, խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 4-4: Մեր հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Մարգարովը, Նազար Պետրոսյանն ու նրանց ավելի երիտասարդ խաղընկերներ Արմեն Շահգելդյանն ու Վարազդատ Ավետիսյանը: Հյուրերից աչքի ընկան Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Կովտունը, Վալերի Խաչանյանն ու Էռնեստ Մարկարովը:
Թիմերը հանդես եկան հետեւյալ կազմերով.
Հայաստան-Վաղինակ Շահնազարյան, Կարեն Դոխոյան, Արմեն Պետիկյան, Երվանդ Կրբաշյան, Նորայր Մեսրոպյան, Ռաֆայել Գալստյան, Սերգեյ Բոնդարենկո, Հովհաննես Զանազանյան, Էդուարդ Մարգարով, Նազար Պետրոսյան, Արմեն Շահգելդյան:
Փոխարինման դուրս եկան Հայկ Կիրակոսյանը, Արամ Փարսադանյանը, Ալբերտ Սարգսյանը, Սեւադա Արզումանյանը, Վարազդատ Ավետիսյանն ու Էդիկ Հարությունյանը:
Ռուսաստան-Կարեն Սաֆարով, Յուրի Կովտուն, Ախրիկ Ցվեյբա, Վագիզ Խիդիատուլին, Սերգեյ Օլշանսկի, Դմիտրի Կուզնեցով, Վալերի Խաչանյան, Նիկոլայ Խուդիեւ, Յուրի Գավրիլով, Միխայիլ Գերշկովիչ, Պավել Ռասոպով:
Փոխարինման դուրս եկան Ալեքսանդր Տուկմանովը, Էռնեստ Մարկարովը, Դմիտրի Անանկոն, Անդրանիկ Մարգարյանը, Ալեքսեյ Պրուդնիկովն ու Կարեն Բաղդասարովը: