Տաշքենդի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը հաշտություն կնքեց Մաքսիմ Տուրովի հետ: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ մյուս երկու առաջատարներիՙ Միխեիլ Մչեդլիշվիլու եւ Յուրի Կուզուբովի մրցավեճը: Իսկ ահա Մուրթազ Կազգալեեւը պարտվեց Եվգենի Միրոշնիչենկոյին: 7 տուրից հետո Պետրոսյանը, Տուրովը, Կուզուբովը, Ֆիլիպովը, Մչեդլիշվիլին եւ Միրոշնիչենկոն 5,5 միավորով գլխավորում են աղյուսակը: 8-րդ տուրում Պետրոսյանը սպիտակներով կխաղա Միրոշնիչենկոյի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: