Շախմատի Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում աղյուսակը գլխավորող 3 հայ շախմատիստներից հաջողությունն ուղեկցեց միայն Սամվել Տեր-Սահակյանին: Նա Զբինեկ Հրաչեկի հետ պարտիայում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Իսկ ահա Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Բորիս Գրաչովի եւ Լելա Ջավախաշվիլու հետ:
Մեր շախմատիստներից հաղթանակ տարավ նաեւ Զավեն Անդրեասյանը: Նիկոլա Դյուկիչի նկատմամբ հաջողությունն երկրորդն էր մրցաշարում: Հակոբյան-Ռոգոզենկո, Փաշիկյան-Մարտինովիչ, Ռոմանիշին-Սարգսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Անդրանիկ պարտությունը կրեց ՀՀ չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանըՙ զիջելով Սերգեյ Ռուբլյովսկուն: Վլադիմիր Պողոսյանն էլ պարտվեց Նատալիա Ժուկովային: 3 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը 11 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Զավեն Անդրեասյանն ունեն 2,5-ական միավոր: