Մասնակցելով «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» կոնֆերանսին, որը Ստամբուլում կազմակերպել էր բրիտանական Wilton Park կազմակերպությունը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է. «2015-ը լինելու է Չանաքքալեի (Դարդանելի նեղուց) ճակատամարտի 100-ամյակը, բացի դրանից, կապված Հայկական հարցի հետ, այդ տարին մեր պատմության շուրջը հաշվի նստել ցանկացողների համար կլինի առերեսման տարի»: Դավութօղլուն եւս մեկ անգամ հիշեցրել է Անկարայի աշխարհաքաղաքական նպատակները` «միավորվել հարեւան երկրների եւ տարածաշրջանի հետ, վերացնել առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը, միավորել տնտեսությունները եւ ամենաբարձր մակարդակով ապահովել քաղաքական շփումներ»:
Հ. Ա.