«Յունիբանկ»-ի ընդհանուր վարկային պորտֆելը 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 212,6 մլն դոլար` վերջին երեք տարվա ընթացքում աճելով 119 տոկոսով: Վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկավորման ծավալների ընդլայնմամբ: Խոշոր բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը 2008թ.-ից մինչեւ 2010թ.-ը աճել է 109 տոկոսով, իսկ փոքր եւ միջին բիզնեսի գծով` 131 տոկոսով:
Աջակցությունը բիզնեսին Յունիբանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ձեռնարկության գործունեության ոլորտից, ծավալներից եւ բիզնես ուղղության առանձնահատկություններից ելնելով, հաճախորդին առաջարկվում է համագործակցության ամենաարդյունավետ տարբերակը: Օրինակ, փոքր բիզնեսի համար մենք ունենք վարկատեսակ, որը չի պահանջում պարտադիր գրավ, ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությունը միանգամայն բավարար է: Դրամական միջոցների ժամանակավոր բացակայության կամ անբավարարության դեպքում, անհրաժեշտ վճարումները կատարելու համար, ինչպես նաեւ շրջանառու միջոցների համալրման նպատակով, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Բանկն առաջարկում է օգտվել բիզնես օվերդրաֆտից: Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով, 18-20 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տոկոսադրույքի նվազագույն շեմը` 18 տոկոսը, նախատեսված է Յունիբանկի հաճախորդների համար: Տոկոսները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի օգտագործված միջոցների նկատմամբ, այդպիսով վարկառուն չի վճարում չօգտագործվող վարկի տոկոսագումարը, թեեւ դրամական միջոցները փոխանցված են իր հաշվին: Հիշեցենք, որ «Յունիբանկ»-ը թույլատրում է վարկերի վաղաժամկետ մարում, առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման:
«Յունիբանկ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ արդյունավետ վերահսկողության համակարգի, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, վարկային ներդրումների որակի ցուցանիշը, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, «Յունիբանկ»-ում 2010թ.-ին կազմել է 0,01 տոկոս (իդեալական ցուցանիշը 0 տոկոս):
«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ բանկի կայքէջի (www.unibank.am) «Բիզնես վարկեր» բաժնում կամ զանգահարել 59 55 55 հեռախոսահամարով: Կայքում տեղադրված է նաեւ հետադարձ կապի ձեւը, որի միջոցով կարող եք Ձեր հարցերը ուղղել մեր մասնագետներին: