Շվեյցարիայի Դաշնային նախագահ Միշելին Քալմի-Ռեյը մարտի 31-ապրիլի 1-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում, ծանուցում է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրությունը:
Հայաստանի հրավերին արձագանքելով տիկին Քալմի-Ռեյը Երեւան կժամանի մարտի 30-ի ուշ երեկոյան: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է զրույց Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Շվեյցարիայի նախագահը կհանդիպի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Միշելին Քալմի-Ռեյի ձեռամբ Երեւանում հանդիսավորապես կբացվի Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախատեսված է այց 1988-ի երկրաշարժից աղետի գոտու վերածված Գյումրի: